Գումի շուկայից ձերբակալվածներից 6-ն ազատ են արձակվել, մյուս երկուսը անազատության մեջ են

Գումի շուկայից ձերբակալվածներից 6-ն ազատ է արձակվել ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո: Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ մյուս երկուսը շարունակում են մնալ անազատության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Արդյունքում բախում է տեղի ունեցել մսավաճառների և ոստիկանների միջև, ձերբակալություններ են տեղի ունեցել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930