«Նոա»-ն գերխոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրից հետաձգված «Նոա»- «Վեստ Արմենիա» հանդիպումը:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն ոչ ֆուտբոլային 7:1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիա»-ին:

«Նոա»-ի կազմում պոկերի հեղինակ դարձավ Գրեգորիոն, աչքի ընկան նաև Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը:  «Վեստ Արմենիա»-ի միակ գոլը խփեց Մարտին Գրիգորյանը։

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարայի աղյուսակը և ունի 40 միավոր: Թիմը երկու հանդիպում քիչ է անցկացրել: Երկրորդ տեղում 38 միավորով «Ուրարտու»-ն է, և մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -