ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հայաստանն ակնկալում է ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում:

Մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում>,- նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031