ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել Սերբիայի գազի հիմնական մատակարարի դեմ, որը վերահսկում է Ռուսաստանը. Վուչիչ

ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել Սերբիայի գազի հիմնական մատակարարի համար, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, շաբաթ օրն ասել է Սերբիայի նախագահը։

Նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS պետական հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Սերբիան պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ պատժամիջոցների մասին որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին, բայց ինքը մինչ այժմ ԱՄՆ-ից ոչ մի համապատասխան փաստաթուղթ չի ստացել։

ԱՄՆ պաշտոնատար անձանցից մեկնաբանություններ չեն ստացվել։

Սերբիան գրեթե լիովին կախված է ռուսական գազից, որն ստանում է հարեւան պետությունների խողովակաշարերով։ Այնուհետեւ գազը բաշխվում է Petroleum Industry of Serbia (NIS) ընկերության կողմից, որի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական «Գազպրոմ նեֆտ» պետական նավթային մոնոպոլիային, գրել է Associated Press-ը։

Վուչիչն ասել է, որ պաշտոնական փաստաթղթերն ստանալուց հետո «սկզբում մենք կխոսենք ամերիկացիների, իսկ հետո՝ ռուսների հետ, որպեսզի փորձենք չեղարկել այդ որոշումը»։

«Միեւնույն ժամանակ, մենք կփորձենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները ռուսաստանցիների հետ եւ չփչացնել հարաբերությունները նրանց հետ, ովքեր պատժամիջոցներ են մտցնում»,- ավելացրել է նա։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930