Հայտնի է IFFHS-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS):

Իսպանացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 191 միավոր: «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդն է (166 միավոր), իսկ բրազիլացու թիմակից Ջուդ Բելինգհեմը եզրափակել է լավագույն եռյակը՝ 62 միավորով:

2024 թվականին Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում նվաճել է Անգլիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև արժանացել է «Ոսկե գնդակին»:

2023 թվականին IFFHS-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930