Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում կուտակված բերնատարների թիվը զգալի նվազել է։

Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Նշված է, որ հերթում գրանցված է 619 բեռնատար, որը երեկվա թվի մոտավորապես կեսն է։

Անցակետը հատելու հերթում ընդհանուր առմամբ սպասում է 1,371 տրանսպորտային միջոց:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031