Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոլորակի վրա մնացել է երկու առաջնորդ՝ ինքը և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Այս տեսակետը նա հայտնել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ զրույցի ժամանակ։
«Ներկայումս աշխարհում մնացել են երկու փորձառու ղեկավարներ։ Ես և Վլադիմիր Պուտինը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ գովեմ ինձ, ես պաշտոնավարում եմ արդեն 22 տարի, գրեթե նույնը՝ պարոն Պուտինը։ Բոլոր մյուսները հեռացել են և մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի, օրինակ, կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո քաղաքականությունն ավարտվեց Գերմանիայում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ մեծ հարգանք է տածում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նկատմամբ։
Նա հավելել է, որ «Շրյոդերը շատ ուժեղ դիրք է զբաղեցնում գերմանական քաղաքականության մեջ» և հույս է հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականության մեջ կլինեն նմանատիպ գործիչներ»։