Սիրիայում լարվածությունը պահպանվում է

Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը, այս մասին հայտնում է Reuters պարբերականը։

Սիրիայի կառավարական բանակաը լքել է Դեյր էլ Զորը նախքան գրոհայինների՝ այնտեղ մուտք գործելը: Նշվում է, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքը ևս անցել է զինյալների վերահսկողության տակ: Այն գտնվում է Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Լուրեր են տարածվում, որ գրոհայինները հարձակվել են նաև Սիրիայի ամենաբնակեցված քաղաքներից մեկի՝ Հոմսի վրա: Sana գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի զինված ուժերը տեղակայվել է Հոմսից հյուսիս և ռուսական ուժերի աջակցությամբ պայքարում են զինյալների դեմ:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ Սիրիայում իրադարձությունների ֆոնին որոշել է ուժեղացնել ստորաբաժանումները Գոլանի բարձունքների շրջանում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար, ինչպես նաև համանուն նահանգի մեծ մասի նկատմամբ։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031