Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում: Բայց խոսքը ոչ թե բուն դիվանագիտական գործունեության մասին է, այլ բացարձակ ուրիշ «դաշտի»:

Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, նա Հայաստանի Հանրապետության ԱԳՆին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031