Մենք ձախողել ենք. ընդդիմությունը եկել էր խորհրդարան իշխանափոխության օրակարգով. Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արձագանքեց հարցին, որ ընդդիմությունը չի կարողացել հասնել իշխանափոխության իր նպատակին, արդյոք իրեն ևս մեղավոր համարո՞ւմ է դրա համար։

Վերջինս նկատեց՝ ընդդիմությունն է պատասխանատվություն կրում։

«Խորհրդարանական ընդդիմությունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, մենք ձախողել ենք, այդտեղ բարդ հանրահաշիվ կամ ֆիզիկա չկա։

Սխալների վերլուծություն արվում է, բայց ես ինքս երբեք չեմ լինելու այդ գործիչն ու չեմ հասկանում իրական քաղաքական ընդդիմադիր գործիչներին, որոնք իրենց սխալները վերլուծում են հրապարակային, այդ սխալների մեջ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումներ, կան բաներ, որոնց շտկումը հեշտ է, ենթադրում է քաղաքական տեխնոլոգիայի մակարդակում փոփոխություններ, կան սխալներ, որոնց փոփոխությունները ենթադրում են գաղափարախոսական շտկումներ, դրանք կամեռայի միջոցով չեմ քննարկում գործընկերներիս հետ»,- ասաց նա։

Մամիջանյանը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ, քաղաքական գործիչ, որը հետաքրքրված է իշխանության հեռացմամբ, այդ հարցերը քննարկելու այլ արդյունավետ հարթակներ ունի, ինչը որ արվում է։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ նշված մարդիկ չեն միանում ընդդիմադիր շարժմանը, գուցե ընդդիմադիր շարժման անդամներից ավելի շատ են զզված, Մամիջանյանը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ, անկախ համակրանքից, կամ հակակրանքից, ՀՀ քաղաքացիները սիրում են առաջին հերթին մեր բոլորի հայրենիքը, չկա որևէ ֆեյք լրատվականով սնված, արհեստական ատելություն»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930