Երթևեկության փոփոխություն Երևանում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031