Արոնյանի կինը NBA-ի խաղից առաջ կատարել է ազգային օրհներգը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը տևական ժամանակ է՝ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում և տեղեկացրել՝ իր կինը՝ Անի Այվազյանը, NBA-ի՝ «Ֆիլադելֆիա Սիքսերսի» տնային խաղից առաջ կատարել է երկրի ազգային օրհներգը:

«Մենք Ֆիլադելֆիայում ենք: Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար, որը «Ֆիլադելֆիա 76»-ի և «Օրլանդո Մեջիքի» միջև «Ուելս Ֆարգո Սենթըրում» կայանալիք խաղից առաջ կատարելու է ազգային օրհներգը»,- գրել է Արոնյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930