ՄԻՊ-ը անդրադարձել է ավտոբուսի վարորդներին աշխատանքից ազատմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։

Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։

Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930