ՀՀ քննչական ու պետական եկամուտների կոմիտեները նոր նախագահներ ունեն․ վարչապետը ներկայացրեց նրանց

«Պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում և Էդուարդ Հակոբյանին պետական կոմիտեի եկամուտների նախագահ նշանակելու մասին»։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը։

Նա նկատեց՝ թե՛ Պողոսյանը, թե՛ Հակոբյանը նոր մարդիկ չեն։

«Պարոն Պողոսյանը շուրջ երկու տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանը երկու տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում»,- ասաց նա։

Մինչ այդ՝ Արրթուր Պողոսյանը եղել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունը անցկացրել է ֆինանսների նախարարությունում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031