Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում. Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է մինչև 2024 թվականի վերջ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային՝ 14-16 միլիարդ դոլարի հասնել:

Այս ասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդի նշագիծը՝ գերազանցելով ողջ նախորդ տարվա ցուցանիշը՝ 7,4 միլիարդ դոլար. նախատեսում ենք հասնել ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի»,- ասել է դեսպանը «Известия»-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք կնպաստեն հայկական արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջեի հարկային մուտքերի ավելացմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031