Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում 66–ամյա Նորիկ Պ.-ն իր վարած «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18–ամյա Լիլիթ Հ.-ն և 16–ամյա Կարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -