86 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը

86 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ (1997-2007) Ջոն Պրեսկոտը, հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ընտանիքի ներկայացուցիչներին։

Նրանց խոսքով՝ Պրեսկոտը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։

Պրեսկոտը, երբ գտնվում էր Թոնի Բլեերի կառավարությունում, օգնել էր հարթել սուր հակասությունները Լեյբորիստների և արհմիությունների միջև հարաբերություններում:

Ջոն Պրեսկոտը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031