Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է

Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031