Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Դավիթ Խուդաթյանին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու որոշումը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում։

Դավիթ Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր:

Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031