Skip to main content

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է

РУСТАТ-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների ցանկը։

Լավագույն եռյակում է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Ցուլերի» ավագը մրցակիցների դարպասին կատարել է ընդհանուր 36 հարված, որից 17-ը՝ ճշգրիտ։

Ցանկն ունի հետևալ տեսքը.

Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ») — 43/19
Կոնստանտին Տյուկավին («Դինամո») — 41/15
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») — 36/17
Ռոնալդո («Ռոստով») — 36/16
Ջոն Կորդոբա («Կրասնոդար») — 35/22
Էսեկիել Բարկո («Սպարտակ») — 35/14
Թեո Բոնգոնդա («Սպարտակ») — 33/15:

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031