Կարիերայի ավարտ․ Ռոնալդուն պատասխանել է բոլորին հուզող հարցին

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է կարիերայի ավարտի մասին հարցին։

«Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ։ Շուտով 40 տարեկան եմ դառնալու… Ես իսկապես ուզում եմ հաճույք ստանալ։ Քանի դեռ մոտիվացիա եմ զգում, կշարունակեմ խաղալ։ Այն օրը, երբ մոտիվացիա չզգամ, կավարտեմ կարիերաս», — մեջբերում է Ռոնալդուի խոսքերը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է «Ալ-Նասրի» կազմում անցկացված 15 խաղի՝ բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Խաղացողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930