ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից՝ ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930