Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringenes-ի) և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։

Այդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031