Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Պուտին

«Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրկովկասում ամուր խաղաղության համար», Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի՝ հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ասել է, թե շարունակելու են աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու ապաշրջափակման շուրջ աշխատանքներին՝ «2020-22 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ»

«Չեմ կարող չհայտնել գոհունակությունս, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները օգտվեցին BRICS-ի գագաթնաժողովի հարթակից ու սկզբունքային հարցերի շուրջ կարևոր զրույց ունեցան՝ ամուր խաղաղության հասնելու համար», — ասել է Պուտինը։

Կազանում հոկտեմբերի վերջին հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ — ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031