Հավատանք, թե ոչ, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա Սյունիքից, այդպես պետք է լինի․ մարզպետ

Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում, ու այնտեղից, որտեղից պետք է, ադրբեջանցիները հետ գնան»,- ասաց նա:

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքներից, Ղուկասյանը նկատեց. «Հավատի մասին չէ խոսքը, այդպես պետք է լինի, ի՞նչ կապ ունի՝ հավատո՞ւմ ենք, թե՞ ոչ: Շատ տևական ժամանակ է՝ որևէ բան չկա սահմանի ողջ երկայնքով, իրավիճակի մեջ նոր բան չկա»:

Դիտարկմանը՝ ի՞նչ հարաբերություններ ունի համայնքապետերի հետ, որոնք նախկինում հանդես էին գալիս ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով, մարզպետն ասաց. «Բարդ հարց եք տալիս, նշանակմանս օրվանից շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ: Մինչ օրս բոլորի հետ ունենք շատ ջերմ, աշխատանքային հարաբերություններ: Սյունիքում ներդրումները շատ են, ու այստեղ անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ու այլ հարաբերությունների պատճառով տուժելու է միայն մարզը»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -