Բանակցությունում քննարկվելու է Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը․ Պապոյան

«Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել, և դրա ամենամեծ օրինակը սահմանազատման գործընթացն է»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում Հայաստանը ստացավ պետական սահման: Ըստ նախարարի՝ սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։

«Այսօր, վաղը, թե երկու տարի հետո որ փուլում կհասնենք, չեմ կարող ասել, բայց երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին, նշանակում է հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետ, այնուհետև՝ Նախիջևանի ամբողջ սահման-ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն»,- հավելեց նա։

Վերջինս նկատեց․ «Մենք այս կոնկրետ իրավիճակում հաջողություն ենք արձանագրել, և եթե, օրինակ, այս տրամաբանությունը շարունակվի, պայմանավորվենք ևս մեկ հատված, հետո ևս մեկ հատված սահմանազատվի, կարծում եմ՝ պետք չէ հրաժարվել այս տրամաբանությունից և պետք է այդպես շարժվել առաջ»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031