Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է նախարարի պաշտոնում առաջադրել Գալյանի թեկնածությունը։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930