Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարեն

Հաջորդ շաբաթ Աժ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարեն:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` ժամը 10:00-ին: Այդ օրը նիստ կանի նաեւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն է լինելու:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, իսկ նոյեմբերի 8-ին հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, օրակարգում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930