Ինչ քննադատություններ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստի ժամանակ. Հակոբյանը փակագծեր չբացեց

«Եվս մեկ անգամ ասեմ՝ մեր երեկվա փակ հանդիպումից բովանդակային ոչինչ չեմ ասելու»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով խմբակցության հոկտեմբերի 31-ի երեկոյան կայացած նիստի օրակարգին:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանը նիստում սաստել է իրեն՝ «ներքին խմորումների փոքրիկ խարդավանքների համար», Հակոբյանը պատասխանեց. «Փաշինյանն ինքն իր խոսքում քննադատել է նաև իրեն: Ինչպես արդեն նշեցի, դժգոհություններ կան ինձանից սկսած բոլորի հանդեպ: Սա առաջին նմանատիպ քննարկումը չի մեր թիմում, ու կշարունակեն լինել. ես չեմ տեսնում, որ դա ներթիմային պայքար է»:

Հակոբյանը նաև նկատեց՝ ինքնաքննադատության մեջ մտնում են ինչպես կոռուպցիոն դրսևորումները, այնպես էլ աշխատանքի հետ կապված դժգոհությունները. «Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցերի շուրջ կլինեն քննություններ. դա երեկվա քննարկման հետ կապ չունի, եթե որևէ տեղ խոսք կա կոռուպցիայի մասին, անկախ երեկվա քննարկումից, այո, պետք է լինեն քննություններ»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031