«Սիմֆոնիկ Հյուսթոն» խորագրով համերգ կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում

«Նյու Ջեներեյշն փրոջեքթի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Հյուսթոն» խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Մաշա Մնջոյանը Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կկատարի աշխարհահռչակ երգչուհու անմահ հիթերը նվագախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան։

Աշխարհահռչակ Ուիթնի Հյուսթոնի ձայնը ուժի և սիրո խորհրդանիշ է, իսկ դրա միջոցով փոխանցվող էմոցիաները՝ անմահ։ Սա լինելու է բացառիկ հնարավորություն վերապրելու Ուիթնիի սիրված երգերը և զգալու այն հույզերը, որոնք մեզ պարգևել են տարիների ընթացքում։

Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի, վերջին տարիներին մշտական բնակություն է հաստատել Ավստրալիայում,ուր գնացել էր ուսումը շարունակելու նպատակով։ Ինչպես ինքն է նշել իր հարցազրույցներում, ֆիզիկապես ապրում է Ավստրալիայում, հոգեպես՝ Հայաստանում։ Հոկտեմբերի 26-ին կայանալիք համերգը Մաշա Մնջոյանի առաջին մեծ մենահամերգն է լինելու։ Հանդիսատեսին սպասվում է բացառիկ համերգ՝ լի անակնկալներով, վառ ու հիշվող զգացողություններով։

Մաշա Մնջոյանի խոսքով՝ այս ծրագրով ներկայանալն իր համար երկակի ոգևորություն է: «Հայաստանում սա իմ առաջին մեծ մենահամերգն է մաեստրո Երվանդ Երզնկյանի և նվագախմբի հետ։ Մեծապես կարևորում եմ իրենց գործում նվիրյալ թիմի ներգրավածությունը: Վստահ եմ, որ հանդիսատեսը մեծ բավականություն է ստանալու մոտ երկու ժամ տևող համերգից», — անկեղծացել է Մաշան։ Երգչուհին խոսել է նաև իր և մաեստրո Երզնկյանի գործակցությունից: «Մաեստրոյի հետ ծանոթ ենք ուսանողական տարիներից: Հենց այդ ժամանակներից էլ նվագախմբի հետ երգել ու մասնակցել եմ համերգների: Այդտեղից էլ ավելի մտերմիկ կապ է ձևավորվել ու երևի դրա շնորհիվ է, որ այժմ էլ համերգի փորձերը ընթանում են հարթ և առանց ստեղծագործական տարաձայնությունների», — նշել է երգչուհին:

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» հիմնադիր և գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը հույս ունի, որ համերգը կունենա մեծ արձագանք և ամեն ինչ միայն այս նախագծով չի սահմանափակվի: Ըստ Գրիգորյանի՝ պետք է օգտագործել միջազգային կապերը և համերգը ներգրավել միջազգային հյուրախաղերի ցանկում, որոնք արդեն իսկ պլանավորված են 2025 թվականին։

Համերգի ընթացքում Մաշա Մնջոյանը զուգերգով հանդես կգա Սոնայի, Սոնա Ռուբենյանի և Վիգեն Հովսեփյանի հետ։

Համերգի աջակիցներն են՝ «Էպիգրաֆ» գրախանութների ցանցը, «Բուրբոն Բուտիկ» հյուրանոցը, «Ավա Երևան» ռեստորանը, և Ամառ ռեստորանը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930