Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները. Ջեյ Դի Վենս

Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը։

«Ուկրաինացիները պետք է կայացնեն այս որոշումը: Նրանք արդեն չափազանց ուժասպառ են»,- ասել է Վանսը News Nation-ի եթերում:

Նրա խոսքով, նման գաղափարներն արդեն իսկ նկատելի են ուկրաինացի պաշտոնյաների հետ խոսակցություններում բավական հաճախ: Վենսը նաև, խոսելով Ուկրաինայի մասին, նշել է. «Նրանք մարդ չունեն, զենք չունեն, փող չունեն»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031