Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Ժոնգ-Տոնգ»-ն ու «Նիսսան»-ը. կա վիրավոր

Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031