ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից:

Նա ասաց. «Այո, ռեստորանը պատկանում է իմ հորեղբորը, բայց ես տեղյակ չեմ այդ ստուգումներից։ Եթե նույնիսկ խախտումներ են հայտնաբերել, ապա համապատասխան ընթացք կտան»։ Հարցին՝ իրեն չե՞ն հայտնել, որ հորեղբոր ռեստորանում ստուգումներ են արել, ասաց․ «Իհարկե ոչ, եթե անգամ նման պրակտիկա լինի, ես՝ ինքս, կկանխեմ իմ տեղեկացնելը»:

Իսկ ի՞նչ միջոցներով է նախարարի հորեղբայրը ձեռք բերել այդ շքեղ եւ թանկարժեք ռեստորանային համալիրը։ «Երբ ես եղել եմ 3 տարեկան կամ անգամ ծնված չեմ եղել, հորեղբայրս բիզնեսներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս»։

Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընթացող քննություններում դատախազությունը գնում-հասնում է մինչեւ սովետական տարիներ եւ պահանջում է հիմնավորել իրենց գույքի ծագումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930