Արմավիրում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղից «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 քաղաքացի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Լիլիթ Տ․-ն, 19-ամյա Ռուզաննա Հ․-ն, 8-ամյա Հ․ Տ․-ն, 7-ամյա Ս․ Տ․-ն, 3-ամյա Ա․ Տ․-ն, 2-ամյա Ա․ Տ․-ն, մի քանի ամսական Հ․ Տ․-ն և 53-ամյա Շուշանիկ Ո․-ն:

Ոստիկանները պարզվել են նաև, որ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգը եղել է անջատված, ինչի հետևանքով էլ ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930