Բաքվում երկու հոգի մահացել են անձրևից հեղեղված թունելում

Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների հետևանքով կա 2 զոհ, նրանցից մեկի մարմինը փրկարարները դուրս են բերել անձրևաջրերով ողողված թունելում։

Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկա և ջրասուզակներ։

Հորդ անձրեւների պատճառով թունելը հեղեղվել էր, մեքենան հայտնվել էր ջրի տակ։ Տեղեկացվել է, որ այդ մարդիկ գտնվում էին խորտակված մեքենայում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031