Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել: Այս անգամ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա հակամարտության» շուտափույթ ավարտի հույս է հայտնել: Բառացի նա Ալիևին ասել է. «Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը և Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջև: Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»:

Այստեղ ամենից առաջ ուշադրություն է գրավում Բայդենի ասած՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը: Երևի պետք է ուրախ լինել, որ ԱՄՆ նախագահը չի ասել՝ «բազմահազարամյա հակամարտություն»: Դե, երևակայական անձանց բարևողից ինչ ասես՝ կարելի է սպասել: Ու հնարավոր է՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը հեռացող Բայդենի վերոնշյալ դրսևորումների շարքից է: Այլ պարագայում ինչպե՞ս կարող է բազմադարյա լինել հակամարտությունը Ադրբեջանի հետ, որը հազիվհազ 100 տարվա պատմություն ունի:

Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահը մի ամբողջ շարք օգնականներ ու խորհրդականներ ունի: Էլ չենք ասում, որ նման նամակները, սովորաբար, նախագահները միայն ստորագրում են, տեքստը պատրաստում են հենց հիշյալ օգնականներն ու աշխատակազմը, առհասարակ: Եվ եթե այդ պայմաններում նման անհեթեթություն է գրվել, ուրեմն հարցը շատ ավելի լուրջ է: Ամեն մեկը իր շահերին է հետամուտ: ԱՄՆ-ն՝ նույնպես: Այստեղ արդեն պետք է հասկանալ՝ ո՞ւր է մնում Հայաստանի շահը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930