Հայտնի է, թե ով է ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավարը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարի սպանությունից հետո,շարժման ղեկը կհանձնվի արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար՝ Խալեդ Մեշալին։ Այս մասին հայտնում է LBCI լիբանանյան լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Աղբյուրները հաստատել են, որ Խալեդ Մեշալը ստանձնել է շարժման ղեկավարի պաշտոնը և այժմ ինքն է պատասխանատու պատանդների հետ կապված բանակցություններում:

Նրանք հայտնել են, որ «Համասի ղեկավարությունը Սինվարի սպանության մասին տեղեկացրել է Թուրքիայի, Քաթարի, Եգիպտոսի պաշտոնյաներին և ընդգծել, որ նրա սպանությունից հետո գերիների փոխանակման հարցը և պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները էլ ավելի կբարդանան»,- գրում է պորտալը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930