Անվտանգային հատուկ միջոցառումներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։ Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին` մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին եւ հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ:

Լսումների մեկնարկին դահլիճի մատույցներում իրավիճակն անձամբ հսկում էր ԱԺ շենքի անվտանգության պատասխանատու Աշոտ Մկրտումյանը, ով անդադար հրահանգներ էր տալիս ենթականերին, սակայն երբ Բագրատ սրբազանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ ելույթը սկսեց տերունական աղոթքով, գամվեց նիստերի դահլիճին կից հեռուստաէկրանի առջեւ եւ մինչեւ վերջ անշարժ լսեց աղոթքը՝ թերեւս մեղքերին թողություն հայցելով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930