ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը Զելենսկու եւ Պուտինի բանակցությունների համար

ՆԱՏՕ ռազմավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելն է։ Ինչ-որ պահի Կիեւը կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ուժի պայմաններով։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք զանգվածաբար աջակցում ենք Ուկրաինային ռազմական օգնությամբ, որպեսզի համոզվենք, որ նա ի վիճակի է հակահարված տալ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Պուտինին հասնել իր ուզածին Ուկրաինայում։

«Ներկա պահին մենք տեսնում ենք, որ արեւելյան գծում ռուսները հասնում են ոչ մեծ հաջողությունների, բայց զգալի գնով, եւ ես ամեն օր տպավորվում են Ուկրաինայի հնարամտությամբ, նրա կրեատիվությամբ, նոր գաղափարներ հորինելու ունակությամբ»,- ասել է Ռյութեն՝ նշելով անօդաչուները։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը եւ մյուս երկրները զգալի օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։

«Այն, ինչ պետք է մենք անենք, համոզվելն է, որ Ուկրաինան կարող է շարունակել անել դա»,- ասել է նա։

Ռյութեն համոզված է, որ Պուտինը չի հասնի իր ուզածին։ «Եվ եթե մի գեղեցիկ օր Զելենսկին ու նրա թիմը որոշեն քննարկել Ռուսաստանի հետ, թե ինչպես վերջ դնեն դրան, նա այդ կանի ուժի դիրքերից»,- ավելացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930