1956 թվականի Օլիմպիական չեմպիոն և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Матч ТВ-ի եթերում պատմել է, որ ֆուտբոլիստի կարիերա ունենալու փոխարեն կարող էր դառնալ երաժիշտ:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Սիմոնյանը դարձավ 98 տարեկան:
— Հարց են տալիս, ինչու քեզ, կոշկակարի որդուդ, ընդունեց ֆուտբոլային աշխարհը: Այդ հարցին պատասխանելը բարդ է: Ես ցատկում էի աշտարակից, լողում էի տարբեր ոճերով, բայց հանկարծ տեսա ֆուտբոլային գնդակը՝ այն ինձ շատ գերեց:
Կարող էի դառնալ երաժիշտ, ես դպրոցական նվագախմբում փողային նվագարանների վրա էի: Եղել եմ առաջատար փողահար, եթե շարունակեի, կարող էի զարգանալ, լավ լսողություն ունեի, — ասել է Սիմոնյանը «Все на Матч!» հաղորդման եթերում:
Սիմոնյանը «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է (160 գոլ): Նա հանդես է եկել «կարմիր-սպիտակների» կազմում 1949-1959 թվականներին: Բացի այդ, Սիմոնյանը եղել է թիմի գլխավոր մարզիչը 1960-1965 և 1967-1972 թվականներին: