ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցություններում համաձայնեցվել է ոլորտում համագործակցության 2025-ի ծրագիրը՝ տասնյակ միջոցառումներով

Բեռլինում հոկտեմբերի 9-10-ը տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները և այդ համատեքստում կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ, ընդգծել են այն զարգացնելու զգալի ներուժը։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ փորձի փոխանակման, կրթության և վարժանքի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930