Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է ներկայացրել

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Նա հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն, հետևաբար այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց խոսնակը:

Հիշեցնենք՝ հրաժարական է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, մինչ այդ էլ պաշտոնից ազատվման դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031