ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությանը

Օրեր առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսակնդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։

Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը»:

«Լուրերը» հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:

Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանում նշված է. «Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031