Այստեղ նրա արածը հոգևորականի արած չէ. Վահե Գրիգորյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

«Ո՞վ է Բագրատ Սրբազանը։ Ես չգիտեմ՝ քաղաքական գործչին ընդհանրապես «սրբազան» կոչո՞ւմ են, եթե խոսքը Վազգեն Գալստանյանի մասին է, որն այս ստուդիայում նստած իմ գործընկեր ՍԴ դատավորներին փողոցային բառապաշարով, փողոցային թափթփուկին վայել վարքագծով հանցագործներ է անվանել, ամենածանր մեղադրանքը, ինչը կարելի է դատավորին ասել, նրա որևէ արտահայտություն ընդհանրապես մեկնաբանման արժանի չէ»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, հոկտեմբերի 6-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նշել է․ «Այստեղից գնալու ենք Սահմանադրական դատարան, կարիքը կա ամոթի ու անարգանքի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել»:

«Քաղաքական կամ հասարակական որևէ գործիչ Հայաստանում սրբազանի կարգավիճակ չի ստացել։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Չարլզ 3-րդի հպատակ Վազգեն Գալստանյանի մասին։ Ես չեմ ուզենա, որ իմ խոսքը վերաբերվի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականին։ Այստեղ նրա արածը հոգևորականի արած չի, և ինքն այդ արածի շրջանակներում ինձ համար սրբազան չի»,-նշեց Վահե Գրիգորյանը։

Նշենք, որ Միացյալ Թագավորության թագավոր միապետ է համարվում նաև Կանադայում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930