«Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում, այսինքն` համաձայնել, որ ինքը թեկնածու առաջարկի, եւ կարճ ժամանակում կտեսնի, թե ուր է գնում երկիրը, ու Հայաստանում արդարադատությունն ինչ բարձր մակարդակի է հասնում։ Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։

Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ: Արդարադատության նախարար նշանակող այս մարդիկ անգամ չգիտեն, որ նախարարության անվան «արդարադատություն»-ը ոչինչ չի նշանակում` նախարարությունը ոչ մի կապ չունի արդարադատության հաստատման հետ, դատարաններն այժմ նվազագույն կախվածություն ունեն այս գերատեսչությունից:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031