Հս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային զենքով կպատասխանի, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ուժ կիրառեն Փհենյանի նկատմամբ՝ ոտնձգություն կատարելով նրա ինքնիշխանության դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:

Ինչպես ընդգծել է ԿԺԴՀ ղեկավարը, հարձակման դեպքում Փհենյանը «առանց վարանելու» կօգտագործի իրեն հասանելի բոլոր ուժերը, ներառյալ միջուկային զենքը։

Կիմ Չեն Ընը քննադատել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին՝ երեքշաբթի ռազմական միջոցառման ժամանակ «Հյուսիսային Կորեայի ռեժիմին վերջ դնելու» սպառնալիքի համար՝ ասելով, որ այս սպառնալիքը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031