Խաղաղություն խաթարողը զինադադարի կոչ է անում աշխարհին. The Guardian

Նոյեմբերին COP29 կլիմայական համաժողովը հյուրընկալել պատրաստվող Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության կոչով՝ մոտ 4 շաբաթով զինադադար հաստատել աշխարհում։

Ալիևյան երկերեսանիությունը չի վրիպել բրիտանական The Guardian թերթի ուշադրությունից։ «Կլիմայական համաժողովը հյուրընկալողն իրեն ներկայացնում է որպես խաղաղարար, բայց մեղադրվում է էթնիկ զտման և ընդդիմադիրներին բանտարկելու մեջ»,- նշում է հոդվածագիրը։

Ադրբեջանի կոչում նշված է․ «COP29-ը բաժանարար գծերը վերացնելու և տևական խաղաղության ուղիներ գտնելու եզակի հնարավորություն է։ Հակամարտությունները նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը և ավերում են շրջակա միջավայրը՝ կեղտոտելով հողը, ջուրը և օդը։ Հակամարտությունների հետևանքով էկոհամակարգերի ամայացումը և աղտոտումը վատթարացնում են կլիման և խաթարում մոլորակը փրկելու մեր ջանքերը»։

Ավելի դիպուկ լինելու համար կարելի է մի փոքր շտկում մտցնել հայտարարության մեջ, և կոչը հնչեցնել հետևյալ կերպ. «Հակամարտություններն, այդ թվում՝ Ադրբեջանի հրահրած, ավերում են շրջակա միջավայրը՝ կեղտոտելով հողը, ջուրն ու օդը։ Հակամարտությունների հետևանքով էկոհամակարգերի ամայացումը և աղտոտումը վատթարացնում են կլիման և խաթարում մոլորակը փրկելու մեր ջանքերը»։

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 19-ին, «խաղաղարար» Ադրբեջանը հերթական հարձակումն սկսեց Արցախի դեմ՝ իր քայլերը ցինիկաբար ներկայացնելով «հակաահաբեկչական գործողություն»։ Դրա հետևանքով հաջորդող երկու շաբաթների ընթացքում Արցախի շուրջ 120 հազար հայեր բռնի տեղահանվեցին։ Չնայած Ադրբեջանի ցեղասպան գործողությունները փաստագրել և դատապարտել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն Բաքուն գործնականում որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Ավելին՝ կարծես պարգևատրում՝ Ադրբեջանին է տրվել Կլիմայական համաշխարհային համաժողովն անցկացնելու իրավունքը, որն ավելի շատ ծառայում է Ադրբեջանի շահերի առաջմղմանը, քան կլիմայական խնդիրների քննարկմանը։

Բնապահպան Փոլ Փոլմանը նշում է․ «Կլիմայական զինադադարի միտքը խորը ցինիզմ է և Ադրբեջանի գովազդային աճպարարություն, որը նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունն անցած տարի Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումից»։

Ադրբեջանը, լինելով խաղաղություն խաթարող երկիր, այսօր հանդես է գալիս աշխարհում զինադադար հաստատելու կոչով։ Միաժամանակ՝ Բաքուն չի դադարում սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին և ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930