Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ն. Կոստանյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը։ Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին: Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, այդ գործընթացն իր բնական հունով ընթանալու է»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարն ասաց, որ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր դեր ունեն։

Հարցին, թե ինչու է հանրությունից թաքցվում Խաղաղության պայմանագրի դրույթները, փոխնախարարն ասաց․ «Գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք տեղի ունեցող գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ»։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -