Արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չկա․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում շարունակվում են արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումները, որոշում դեռ չկա:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում է այն տեղեկությունը, որ նախարարի պաշտոնում քննարկվում է խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածության հարցը՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց.

«Կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում: Քննարկումների ընթացքում պարզ է, որ պետք է հնչեն անուններ: Այդ անունները հնչում են: Բայց այդ քննարկումների արդյունքում որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930