Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW և VAZ մակնիշների ավտոմեքենաները. BMW մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Գ. Խ.-ն (ծնված 1958 թ.), Վ. Խ.-ն (ծնված 1987 թ.) և Գ. Գ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:30-ին:
Այրվել են BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը: Փրկարարները փակել են VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: